BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վահագն ԴԱՎԹՅԱՆ. Ախր, որ քո՛նն են, ինչու՞ ես փշրում...

Վահագն ԴԱՎԹՅԱՆ. Ախր, որ քո՛նն են, ինչու՞ ես փշրում...
12.12.2012 | 13:20

...«Ադրբեջանական գորգեր» վերնագրով մի շքեղ ալբոմ դրին, ու զարմանքից քարացա: Ալբոմը զարդարում է վաղուց ի վեր հայտնի մի գորգ, որ կոչվում է «Մայր Հայաստան»: Հերարձակ հայուհին նստել է հայոց ավեր մայրաքաղաք Անիի շքեղ բեկորներին ու սգում է: Գորգի տակ էլ հայերեն խոշոր տառերով գրված է «Հայաստան»:
Ի՞նչ ասեմ, աշխարհում շատ ու քիչ բան էի տեսել, լսել ամեն կարգի գողության մասին, բայց չէի լսել, որ սուգդ գողանան: Նայում էի ալբոմի այդ էջին և զարմանալու փոխարեն կարեկցում մեր անճարակ հարևաններին:

Բայց գորգը ի՞նչ... Գորգ գողանալը հեշտ է:
Այդ օտարականը ոչխարի հոտը առաջը գցած, սարերն է բարձրանում, տեսնում չքնաղ մի վանք ու ասում «Սա իմն է»:
Չիմանալով (իբր թե), որ դա կառուցված է չորրորդ դարում, կառուցված հայ եկեղեցու առաջին վեհափառ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, չիմանալով (իբր թե), որ այդ վանքում՝ Ամարասում, ուր հայ գրերի մեծ արարիչը իր առաջին դպրոցն է բացել, ասում է «Սա իմն է»:
Ախր, ինչպես է քոնը, երբ 4-րդ դարում դու Արցախի տեղն էլ չգիտեիր ու Միջին Ասիայի ավազներն էիր չափչփում:
Օտարականը ճանապարհին քարեղեն հրաշքների է հանդիպում, ասեղնագործ խաչքարերի ու սկսում վայրի մոլուցքով փշրել դրանք:
Ախր, որ քո՛նն են, ինչու՞ ես փշրում...
Դիտվել է՝ 8438

Մեկնաբանություններ